sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.
Որպէս Պատրուճակ, որ է Զենլիք ի կենդանեաց, եւ որպէս Պտուղ երկրի՝ պատուասիրութեամբ իմն ընծայեալ Աստուծոյ. որ եւ ԶՈՀ. իբր յն. թիսի՛ա, որ ի գիրս Փիլոնի ՝ մեկնաբար թարգմանի՝ Զենլի պատարագ. եւ ի սուրբ գիրս անխտիր դնի Զոհ, եւ Զենլիք. θυσία hostia, sacrificium. եբր. զէպախ. ար. ֆիտա, կիրեան, զէպիհէթ, գուրպան.
Եբեր կային ի պտղոյ երկրի պատարագ Աստուծոյ (որ զկնի կոչի զոհ)։ Չուեաց Իսրայէլ, եւ եկն ի ջրհորն երդման, եւ մատոյց պատարագ Աստուծոյ։ Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ։ Տալ պատարագս զոյգս տատրակաց։ Պատրաստել զմարմինս ձեր պատարագ կենդանի.եւ այլն։
Կամ որպէս προσφορά oblatio. Նուէր. ձօն.
Ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար։ Ո՜չ ողջակէզք եւ ո՜չ զոհք եւ ո՜չ պատարագք։ Մինչեւ մատեաւ ի վերայ իւրաքանչիւր ուրուք ի նոցանէ պատարագ։ Մատնեաց զանձն իւր վասն մեր՝ պատարագ եւ զենումն Աստուծոյ ի հոտ անուշից, եւ այլն։
Կամ որպէս δῶρον donum, munus. Տուրք, եւ ամենայն ընծայ մատուցեալ Աստուծոյ կամ մեծի ումեք. եւս եւ Կաշառք. արմաղան, փիշկէշ, եբր. մինխա, գառպան, քօռպան, լէխմ, շօխատ. (յորմէ շաղավաթ) Եւ ըստ այսմ ընդարձակ առմանս ասի.
Պատարագ կոչի ընծայ. (Խոսր. պտրգ.։)
Հայեցաւ Աստուած Յաբէլ եւ ի պատարագս նորա։ Առ յորոց ածէրն ձեռամբ իւրով պատարագս, եւ առաքեաց Եսաւայ եղբօր իւրում. ծառայի քոյ Յակոբայ պատարագք են. ցածուցից զերեսս նորա պատարագօքըդ։ Տարա՜յք առնն պատարագս՝ ռետին եւ մեղր եւ խունկ։ Մատուցին նմա պատարագս՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եթէ մատուցանիցես զպատարագ քո։ Կորբան, որ է պատարագ։ Ընծայս եւ պատարագս տանել միմեանց. եւ այլն։
ՊԱՏԱՐԱԳ. ի նոր օրէնս՝ է Անարիւն եւ անծախելի զոհ եւ զոհագործութիւն կենդանի եւ կենդանարար մարմնոյ եւ արեանն Քրիստոսի. որոյ եւ կատարումն կամ պաշտօնն կոչի Քահանայագործութիւն, կամ Պատարագ. որպէս յն. λειτουργία, ἰερουργία liturgia, missa, sacrificium.
Պատարագ Քրիստոսի մատչի գառն Աստուծոյ։ Քահանայապետ եւ պատարագ։ Ընկա՜լ հա՜յր սուրբ մարդասէր զպատարագս. (եւ այլն. Պտրգ.։)
Իսկ (Շար.)
Պատարագաւդ հօր ի հոտ անուշից զմարմինդ առ ի մէնջ. իմա՛, պատարագմամբդ, պատարագելովդ։
• . ի-ա հլ. «նուէր, ընծայ. 2. զոհ, մատաղ (առ Աստուած)» ՍԳր. որից պա-տարագել Ղևտ. է. 15. Գ. թագ. է. 48. պա-տարագաբարձ Դատ. գ. 18. պատարագաբեր Բ. թագ. ը. 2, 6. պատարագիք Գծ. իդ. 17 ևն։
• ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-
• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա
• «զոհ»։ Խաչկոնց, Բիւզանդիոն թ. 153 ընդունում է Աճառեանի մեկնութիւնը։ Nyberg, Hilfsb. 2, 191 դնում է իրան, *pati-rāγa ձևից, որի մասին տես վերը երաժիշտ։ Նշանակութիւնը բոլորովին անյարմար է։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատարաք, Վն. պատարաք՝, Ալշ. Մշ. պա-դարագ՝, Շմ. պադարաք, Ղրբ. պադարա՛ք1 Մկ. պmտmրաք՝, Ագլ. պտա՛րագ՝, Գոր. պտա՛րաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադարաք, Ասլ. բադարաք, բադարա*, Տիգ. բmդmրmք, Զթ. բադայօք, բադայոք, Սվեդ. ռmռmրիւք, թրքախօս հայերից էնկ. badā-čak (Բիւր. 1898, 789), բոլորն էլ «եկեղեցու պատարառ»։
• ՓՈԽ.-Ուտ. պատարակ, պատարաք «պա-տարագ»։